Արդեն խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, աչքներս թարթենք ապրիլը կգա ու մամուլում էլ լուրերի գերակշիռ մասը գրավել են կուսակցությունների մասին նորությունները: Բայց ժողովուրդն էլ արդեն փորձ ունի, այդքան էլ հեշտ չի մարդկանց ականջներից փլավ կախել:

 

Մարդիկ կարող է ինչ-որ մեկի հետ հույսեր կապեն, բայց դա դեռ չի նշանակում, որ մինչև վերջ կհավատան, կպաշտպանեն, կնվիրվեն: Առավել ևս դա վերաբերում է իշխող կուսակցությանը, որը ամենամեծ բուտաֆորիան է: Ինքնախաբեությամբ երկար չեն ձգի: Բայց այդ բուտաֆորիայից չեն տարբերվում նաև հակառակ կողմի ներկայացուցիչ ընդիմադիրները, քանի որ իրենց ամբողջ ներուժը ուղղորդում են, ոչ թե հասարակության աչքին բարձրանալու վրա, շոշափելի խնդիրները լուծելուն, այլ մեկ մյուսին սևացնելու վրա: Իրական մրցակցությունը փաստորեն ընդդիմադիրներ կոչվողների մեջ է:

 

Զարմանալի էլ չէ, որ կմոտենան ընտրությունները, իսկ քաղաքական դաշտում չի լինի մի ուժ, որ իսկապես կվայելի հասարակության վստահությունը: Փաստորեն, ընտրություն առանց ընտրության:
Իրականում մեզ պետք են մարդիկ, ովքեր իրականության հետ հաշվի կնստեն, ինչքան էլ, որ դա ծանր լինի, և առանց մարդկանց աչքերին թոզ փչելու իրական խնդիրների դեմ կպայքարեն, ապա անհնար է, որ նրանք չստանան մարդկանց աջակցությունը:

 

Հովհաննես Աբգարյան