Ժողովուրդ զգու՞մ եք, որ մի տեսակ անհետաքրքիր, անկիրք, միօրինակ, միապաղաղ է դարձել քաղաքական պայքարը, քաղաքական դաշտը, քաղաքական կյանքը…Հիշեցի մեր անզուգական Կարապետիչին, մեր <<տիեզերական մտածողությամբ օժտված>> էպոսագետին, մեր էքսցենտրիկ, դերասանակաան ունակություններով օժտված մարքսիստին…

 

Նրանք մեր քաղաքական կյանքի համեմունքը, համն ու հոտը, քաղաքական դաշտի աղն էին…Տխուր է, տաղտկալի, անհետաքրքիր առանց մարքսիստի, էպոսագետի ու առանց Կարապետիչի: Դրայվ չկա, արկածախնդրություն չկա, մարքսիզմի ուրվականի սպասում չկա, Կարապետիչի սֆինքսակերպ տեսքով <<լուրջ, քաղաքական>> վերլուծությունները չկա…Է՜, չկա առաջվա էնտուզիազմը…

 

Ռոբերտ Մելքոնյան