Հայաստանում՝ 21-րդ դարում, եթե ցանկանաս ինչ-որ մեկին ապացուցես, որ մեքենադ կալանքի տակ չի, ապա պետք է այդ թղթի կտորի համար վճարես 4300 դրամ՝ 1000 դրամը դիմում գրող աղջկան, 300 դրամ Telcell-ի ապառատին, 3000 դրամ էլ էդ A4 ֆորմատի թղթի համար:

 

Բայց սա էլ դեռ ամենը չէ՝ պետական այդ կառույցում երևի տեղյակ չեն, որ Երևանում գործում է Parking city ընկերությունը, որը բոլոր վճարովի կայանատեղիները ներկում է կարմիր կծանշաններով ու մենք դրանց համար վճարում ենք, բայց այստեղ մայթին կանգնելու համար պետք է ևս 200 դրամ վճարես: Քանի որ այդ թղթի կտորը տալու գործընթացը մեկ ամբողջական օր է տևում ուրեմն ստիպված մեկ անգամ էլ պետք է գաս այդտեղ կանգնես, այսինքն պլյուս ևս 200 դրամ: Հասարակ տեղեկանքը վրեքս 4800 դրամ գումար է արժենում...

 

Աշոտ Ասատրյան