Ամեն տեսակի արտադրանք՝ սկսած սիգարետից, գարեջրից, օղուց, օճառից, կոշիկից, վերջացրած ըմպելիքներով ու քաղցրավենիքով, գնել ու օգտագործել եմ միայն տեղական արտադրանք: Այնպես չէ, որ դրսի բերածները վատն են, ուղղակի իմ մասով փորձում եմ ներքին արտադրողին մի փոքր օգնել: Սա թերևս պետք է սկզբունք դառնա բոլորիս համար։

 

Հիմա կասեք՝ դա բիզնես է, ազատ շուկայական հարաբերություններ և այլն։ Այո՛, դա այդպես է, բայց մեր տնտեսական պայմաններում արտադրողին պետք է աչքի լույսի պես պահել, ու ամեն մեկս մեր մասով օգտվելով իրենց ապրանքներից՝ աշխատատեղեր ենք պահում:

 

 

Զոհրապ Եգանյան