Կանանց համար շատ հաճախ դժվար է ընտրել համապատասխան սանրվածք, քանի որ նրանք մշտապես ցանկանում են փոխել իրենց արտաքին և դառնալ պայծառ և հմայիչ: Ճիշտ ընտրված սանրվածքը ընդգծում է կանացի արժանապատվությունը, դեմքը և ուղղում է դեմքի շատ թերություններ: Սանրվածքներ կարելի է ընտրել տարբեր եղանակներով՝ ոմանք վստահում են վարսահարդարներին, մյուսները հետևում են ամսագրերին, իսկ ահա շատերն էլ առաջնորդվում են աստղերի խորհուրդներով: Տեսնենք, թե ինջ սանրվածքներ են առաջարկվում կենդանակերպի տարբեր նշանների համար:

 

Խոյ

Այս նշանի ներկայացուցիչների մեծամասնությունը գանգուր մազեր ունի: Խոյերը իրենց լավ կզգան հատկապես կարճ սանրվածքներով, որոնք կըդգծեն նրանց դինամիկ շարժը: Այսպես նրանք կերիտասարդանան և կլցվեն էներգիայով:

 

Ցուլ

Ցուլերին հարամր են միջին չափսի մազերը, երբ բաց է պարանոցը: Գերազանց տարբերակ է բոբ-կառեն, որը նրանց կդարձնի խորհրդավոր և յուրահատուկ:

 

Երկվորյակ

Այս նշանի ազատությունը և ստեղծագործ միտքը արտացոլում են մինչև ուսերը հասնող վարսերը: Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս պարզ սանրվածքներ ընտրել:

 

Խեցգետին

Խեցգետինների վարսերը, սովորաբար, ուղիղ են և հաստ: Նրանց համար կատարյալ տարբերակ է կառեն, քանի որ հնագույն ժամանակներից ապացուցված է, որ այս սանրվածքը ուժ և էներգիա է տալիս:

 

Առյուծ

Աստղերը նրանց խորհուրդ են տալիս հատկապես ուղիղ կտրվածքը, որը կարտացոլի նրանց ուժեղ բնավորությունը: Կարող են նաև խոպոպներ անել:

 

Կույս

Կույսերի աշխատասիրությունը և գեղեկությունը խորհրդանշում են կոկիկ, միջին չափսի մազերը՝ փռված ուսերին:

 

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչներին հարմար է պարզ դասական սանրվածքը: Այն պետք է լինի թեթև և էլեգանտ, իսկ մազերի չափսը՝ միջին չափը: Հիմնական չափանիշը պարզությունն ու գեղեցկությունն է:

 

Կարիճ

Կարիճները ծավալուն և հաստ մազեր ունեն: Նրանց խորհուրդ են տրվում երկար և ուղիղ մազերը, իսկ շքեղությունը կարող է ընդգծել կարճ կառեն, որը կարող են ուղիղ թողնել կամ խոպոպներ ստանալ՝ կախված տրամադրությունից:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները սիրում են ազատությունը և շարժը: Նրանց առավել համապատասխան են թեթև և նուրբ սանրվածքները, իսկ վարսերը պետք է լինեն միջին երկարության: Եթե բնությունից նրանց տրված են գանգուր վարսեր, ապա փոփոխության համար կարող են գեղեցիկ ալիքներ ստանալ:

 

Այծեղջյուր

Այս նշանին պատկանող կանայք սիրում են խիստ և զուսպ սանրվածքները: Ուղիղ, միջին երկարությամբ և ճակատի մազափնջով սանրվածքը կատարյալ տարբերակ է: Միջոցառումների ժամանակ կարող են ստանալ թեթև ալիքներ:

 

Ջրհոս

Ջրհոսները հետևում են նորաձևության միտումներին: Սիրում են վառ և յուրահատուկ սանրվածքներ, ուստի վարսերի երկար կամ միջին չափը հարմար է նրանց: Նախընտրելի են ուղիղ սանրվածքները:

 

Ձկներ

 

Ձկները խաղաղության և ներդաշնակության սիրահարներ են, հետրաբար նախընտրում են համեստ սանրվածքներ և կոկիկ ու խնամված վարսեր: