Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Սթավը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։ Ըստ դեսպանի, Նեթանյահուն Բաքու կայցելի մինչև այս տարվա վերջ, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշել։
Սթավը նշել է, որ Ադրբեջանի ու Իսրայելի միջև առկա է մեծ ներուժ տնտեսական կապերի աշխուժացման համար'գյուղատնտեսություն, դեղագործության, մասնավոր հատվածների միջև բիզնես կապերի զարգացման առումներով։
Նա հավելել է, որ Իսրայելը քննարկում է ադրբեջանական ԹԱՆԱՓ գազամուղով իսրայելական գազը Թուրքիայի տարածքով ԵՄ արտահանելու հնարավորությունը։

 


Այսպիսով, Թուրքիա–Իսրայել հարաբերությունների վերականգնումից շահում է առաջին հերթին երկու երկրների ռազմավարական գործընկեր'Ադրբեջանը։ Բաքուն այլևս կարիք չունի խուսանավելու Թել–Ավիվի ու Անկարայի միջև'հանդես գալ թուրքամետ հայտարարություններով'Անկարա–Թել–Ավիվ հակամարտության պատճառով։ Թուրք–իսրայելական հարաբերությունների վերականգնումը թույլ կտա Ադրբեջանին Իսրայել–Ադրբեջան ֆորմատը'այդ թվում էներգետիկ–տրանսպորտային, դարձնել եռակողմ'Ադրբեջան–Թուրքիա–Իսրայել։ Մասնավորապես, ադրբեջանական նավթն ու գազը Թուրքիայի տարածքով հասնելու է Իսրայել, իսկ ԹԱՆԱՓ և այլ խողովակաշարերով իսրայելական գազի ավելցուկը'կարտահանվի Եվրոպայի շուկաներ։

 


Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները նշել էր, որ այդ հարաբերությունները այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին: Այսինքն' այդ հարաբերությունները ավելի խորն են, քան կարելի է դատել բաց տեղեկատվական աղբյուրներում հայտնվող ինֆորմացիայից:
Պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը դրակորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները:
Այսպես, Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շելյանու» թերթերը:

 


Դրան զուգահեռ, ակտիվ է նաև ադրբեջանական համայնքը Իսրայելում, որը համախմբված է Մերձավոր Արևելքի ադրբեջանցիների կոնգրես կոչվող կազմակերպության շուրջ։
Վերջին տաս տարվա ընթացքում Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առևտրային գործընկերը: Այսօր Իսրայելի կողմից օգտագործվող նավթի կեսը առաքվում է Ադրբեջանից, իսկ Բաքուն շարունակում է միլիարդավոր դոլարների պաշտպանական տեխնոլոգիաներ գնել Իսրայելից:

 


Ինչ վերաբերվում է ՀՀ–ի շահերին ու ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքներին կապված Նեթանյահուի այցի հետ, ապա ադրբեջանա–իսրայելայկան ռազմա–տեխնիկական համագործակցությունն ու Բաքվի կողմից Իսրայելից կրկին մի քանի միլիարդ դոլարի նորագույն զենքերի գնումը հանգեցնելու է նրան, որ ՀՀ–ԼՂՀ ստիպված կլինեն գումարներ հայթայթել'ադրբեջանական իշխանությունների կողմից հրահրված սպառազինութւոնների նոր մրցավազքին դիմագրավելու համար։
Ադրբեջանա–իսրայելական համագործակցության ևս մեկ վտանգավոր ոլորտը ՀՀ–ԼՂՀ–ի համար կարող է առնչվել իսրայելցի զինվորական մասնագետների կողմից ադրբեջանական բանակը թրեյնինգների, ուսումնական ծրագրերի ներդրմամբ, տեխնոլոգիաների փոխանակման և այլն, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման հետ։

 


Չմոռանանք, որ Իսրայելի հատուկ ջոկատայինները(Duvdevan) համարվում են աշխարհում լավագույներից մեկը ու Բաքուն կարող է իր նավթադոլարներով վարձել մասնագետներ'զորացրված կամ Իսրայելի կառավարության, ԳՇ–ի համաձայնությամբ գործող զինվորականների միջոցով ադրբեջանական հատուկ ջոկատայիններին մարզելու համար'պատրաստել լեռնային տեղանքում'Արցախ, դիվերսիոն գործողություններ կատարել ու մարտեր վարել բնակավայրերում'Իսրայելն այդպիսի հարուստ փորձ ունի'Գազայի հատված, Հարավային Լիբանան և այլն։ Այս պահին,Ադրբեջանի ԶՈՒ–րի հատուկ ջոկատայինների հետ, ըստ ԶԼՄ–ներում տեղ գտած տեղեկատվության, ակտիվ աշխատում է Թուրքիան։ Թուրք մասնագետներին զուգահեռ'փորձի փոխանակման շրջանակներում Բաքուն կարող է հրավիրել նաև իսրայելցի մասնագետներին։

 


Չմոռանանք, որ Ադրբեջանի ՊՆ–ը վերջերս արդեն ներկայացրել է Իսրայելից գնված Sand Cat զրահամեքենաները:Ադրբեջանը գնել է այդ զրահամեքենաների առնվազն 4 տեսակ: Հատկապես աչքի է ընկնում մոդելը, որը հագեցած է հեռահար հսկողության էլեկտրաօպտիկական համակարգերով։
Մեքենաները հագեցած են Mini Samson մարտական մոդուլով, Rafael ֆիրմայի արտադրության 12.7 մմ տրամաչափի NEVT գնդացիրներով: Մեկ այլ զրահամեքենայի վրա տեղադրված է Samson MLS մարտական մոդուլը' կառավարվող հակատանկային հրթիռային Spike LR համակարգով:

 


Samson MLS մոդուլը հագեցած է օպտիկական համակարգերով և լազերային հեռաչափերով, որոնք թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում:Ադրբեջանին վաճառված զրահամեքենաները տարբերվում են ստանդարտ մոդիֆիկացիաներից հակահետևակային ականներից պաշտպանության համակարգով:

 

Արտյոմ Բալասանով