Առողջապահության նորնաշանակ նախարարի՝


«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը»

 

հայտարարությանը խնդրեցի գնահատական տա Կարեն Կարապետյանը

 

«Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել ...
իսկ ես համարում եմ նրան լավ մարդ, բարոյական մարդ , որպես պոտենցիալ կառավարիչ, ով կարող է առողջապահության համակարգում փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն , քաղաքացուն բավարարելուն և ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն »-ասել է վարչապետը։

 

ու ավելացրել՝ առողջապահության նախարարի հայտարարության մասին անձամբ չի կարդացել
սակայն տեղեկանալուն պես, առավոտյան, խոսել է Լևոն Ալթունյանի հետ
նախարարն արդեն արձագանքել է շրջանառվող լուրին
որն էլ ըստ էության նաև իմ հարցի պատասխան է )։

 

ՀԳ ես դեռ չեմ ծանոթացել ԱԼթունյանի արձագանքին, բայց, կուզեի հուշել, ոչ միայն մահացած ծննդկանի, այլ նման դիրքորոշում ունեցող նախարարի գործով էլ պիտի զբաղվի դատարանը․․․


այնուհանդերձ, հույս ունեմ, որ դա լեզվի սայթաքում է եղել , ոչ թե դիրքորոշում։

 

Բելլա Լալայան