Այս տարվա հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած չհաջողված պետական հեղաշրջման փորձ կազմակերպողների և մասնակիցների դեմ դատավարությունները կսկսվեն 2017 թ-ի հունվարից...Այս մասին հայտարարել է Անկարայի դատախազ Հարուն Քոդալակը..."Քոդակալը տեղեկացրել է, որ Թուրքիայի բոլոր բարձրապաշտոնյաների և շուրջ 3000 դատավորների և դատախազների քրեական գործերը գտնվում են Անկարայի դատախազության վերահսկողության տակ"՝տեղեկացնում է РИА Новости-ն...

 


Հիշեցնեմ,որ հուլիսի 16-ի չհաջողված պետական հեղաշրջման փորձի ժամանակ պաշտոնապես սպանվել է 240 Թուրքիայի քաղաքցի,իսկ երկու հազարից ավել մարդ վիրավորվել էր...
Պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել է 32 հազար մարդ,իսկ ավելի քան 70 հազար քաղծառայողներ զրկվել են գործից...

 


Չհաջողված պետական հեղաշրջման փորձից ամենաշատը օգտվեց Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը,որը հեղաշրջման փորձի հետևում կանգնածներին հետապնդելու քողի ներքո հաշվեհարդար տեսավ նաև իրեն քննադատող ընդդիմադիրներին և հատկապես ԶԼՄ-ների ներկայացուցիչներին...Միևնույն ժամանակ Էրդողանին հաջողվեց "գլխատել" թուրքական բանակը,որը միշտ կասկածով է վերաբերվել Էրդողանի նեոօսմանիզմի քաղաքականությանը և չի ընդունել նրա "չափավոր" իսլամիստ լինելու հանգամանքը...
Սակայն ամենակարևորն այն է,որ այս ամենից հետո Էրդողանի նպատակը՝Թուրքիան դարձնել նախագահական երկիր ավելի մեծ շանսեր ունի իրականանալու...

 

Գագիկ Համբարյան