Մեր ազգի խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք անցյալը բերում ենք ներկա ու փորձում ենք դա «ծախել» որպես իրականություն: Անցյալը ներկայում պետք է լինի արձանների տեսքով, բայց ոչ ավելին:

 


Ապրի Տիգրան Մեծը, ապրեն Արարտ 73 ֆուտբոլային ակումբի տղաները, բայց Տիգրան Մեծով, երբ սկսում ենք ապրել կտրվում ենք իրականությունից ու ամբողջ աշխարհին փորձում ենք համոզել, որ մենք ծովից ծով ենք եղել, կամ չէ ծովից ծով ենք, բայց մի պահ բացեք համաշխարհային քարտեզն ու նայեք մեր դիրքին ու չափսերին, վերադարձեք իրականություն ու փորձեք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, ներկա պայմաններում, հիմա ու ապագայում. մեր ունեցած ռեսուրսներին համահունչ:

 


Անցյալով ապրելու պատճառով էլ մենք մնացինք անցյալում ու մեր կարևորագույն ֆուտբոլային ձեռքբերումը եղավ Արարատ 73-ի հաղթանակը ԽՍՀՄ-ում և Ծովից Ծով Հայաստանը 2082 տարի առաջ:

 

Էդգար Խաչատրյան