Նապոլեոն Բոնապարտի մտքերից մի քանիսը, որոնք կոգեշնչեն և կուսանեն Ձեզ՝
Իմ անունն այնքան կապրի, որքան Աստծունը:
Ոչխարների զորքը, որը գլխավորում է առյուծը, միշտ կհաղթի առյուծների զորքին, որը գլխավորում է ոչխարը:
Մարդկանց տեղից շարժելու երկու լծակ կա' վախը և անձնական շահը:
Կառավարման արվեստն այն է, որ թույլ չտաս մարդկանց ծերանալ իրենց պաշտոնում:
Երբ ժողովուրդները դադարում են բողոքել' նրանք դադարում են մտածել:
Ով չի տիրապետում գեղեցկախոսության արվեստին' կարիերա չի ունենա:
Մարդկանց ավելի շատ կառավարում են նրանց արատների միջոցով, քան առաքինությունների:
Անհնար է – սա մի բառ է, որը կարելի է գտնել միայն հիմարների բառարանում:
Աղքատ մնալու լավագույն միջոցը ազնիվ մարդ լինելն է:
Ընդունակությունները քիչ են, եթե հնարավորություններ չկան:
Միայն ճշմարտությունն է վիրավորական:
Ի՞նչ է պատմությունը' մի սուտ, որի հետ բոլորը համաձայնվում են: