Խաչիկ Գալստյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

 

Սիրելի ընկերներ, արդեն տևական ժամանակ է, ինչ մամուլում խոսվում է այն մասին, որ Հայաստանում նոր շարժում է ձևավորվում:

 

Այո, իսկապես Հայաստանում վաղուց հասունացել է համազգային ձևաչափի, ազգային համաձայնության ու միասնության նպատակները կյանքի կոչելու պատրաստ շարժման գաղափարը, որի նպատակն է լինելու`

 

1. Համազգային միասնության գաղափարը դարձնել յուրաքանչյուր հայի ամենօրյա գործունեության հիմնաքարը


2. Նպաստել երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը


3. Հասարակական-քաղաքական դաշտում գեներացնել մեր պետության և հասարակության զարգացման նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, նոր տեսլականներ


4. Ստեղծել մեր պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների քննարկման հանրային հարթակներ, հանդես գալ խորքային ու կառուցողական առաջարկներով:


5. Նպաստել մեր երկրում առողջ մրցկացությանն ու քաղաքական սերնդափոխությանը:

 

Սիրելի ընկերներ, մենք սկսում ենք մեր սերնդի միասնության շարժումը, մեր սերնդի համերաշխության շարժումը, մեր սերնդի հաղթանակի շարժումը:

 

Շարժման մանրամասներին ծանոթացեք Euromedia24.com-ում և Hraparak.am-ում: