«Գյուղատնտեսներ, ինչ բերք ու բարիք ունեք հավաքեք


Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում ու Երևանում հնարավոր է 0...-2 աստիճան ցուրտ»:


Վաղը շատ զգույշ կլինեք, մարզեր կերթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում, սպասվող ձյունը առանձին հատվածներում շատ ինտենսիվ է լինելու, էլ չեմ ասում բուքը, որի ժամանակ տեսանելիությունը կտրուկ նվազում է: Ձյուն կանխատեսվում է Շիրակ, Լոռի, Արագածոտնի լեռներ, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց ձորի լեռներ, Տավուշի և Սյունիքի նախալեռներ հատվածներում»: