Հրանտ Մելիք-Շահնազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Երեկ նայում էի Տպարանի շենքի պայթեցման տեսանյութն ու զարմանում։ Մի կողմ դեռ դնենք, որ հերթական 100 տարեկան շենքը գողացան քաղաքից (հենց գողացան, ուրիշ ձև դա չի կոչվում), մի կողմ դնենք դեռ այն հարցը, որ քաղաքի պատմությունն է շարունակում ջնջվել։ Ախր էնտեղ տարրական անվտանգության հարցեր էլ կային։ Չէ՞ որ այդ շենքի շուրջբոլորը՝ 50-100 մետր շառավղով, բնակելի ուրիշ շենքեր կան։ Անգամ դիմացը կայանած մեքենաները չեն հանել էնտեղից։ Իրական դիվերսանտի պես էտ պիրոտեխնիկները պայթուցիկը տեղադրել ու արել են իրենց գործը՝ վտանգի ենթարկելով անգամ սեփական կյանքը։

 

Ու չնայած հասկանում եմ, որ սև գործն արդեն արված է, բայց մեկա կարծում եմ, որ այս պայթեցման թեման պետք է մանրամասն քննվի։ Թերթերում արդեն գրել են, որ մեր օրերի հերոսը Գենիկ Կարապետյանն է։ Ինքն է այդտեղ պլանավորում շինարարություն սկսել։ Պետք է ճշտել ու հասկանալ, թե այդ ու՞մ թույլտվությամբ է մարդը որոշել իր բիզնես շահերից ելնելով վտանգել ուրիշների կյանքն ու գողանալ մեր քաղաքի պատմությունը։