Ոչ ոք իր ներուժով, ռեսուրսներով և կարողություններով այդպես էլ չկարողացավ ամբողջականացնել քաղաքական համակարգը

 

Տևական ժամանակ է ինչ Հայաստանյան քաղաքական դաշտը մեղմ ասած անմխիթար վիճակում է և այն «բացը», որն առաջացել էր փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո այդպես էլ մնացել է «բաց»: Ոչ ոք իր ներուժով, ռեսուրսներով և կարողություններով այդպես էլ չկարողացավ ամբողջականացնել համակարգը: Այնպես չէ, որ ինչ-որ մեկը ուներ պոտենցյալ, փորձեց և չստացվեց, իսկզբանե բոլորն էլ գիտեին, որ Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու դիրքը հասանելի չէ ոչ ոքի, դա էր պատճառը, որ նման ոգևորությամբ էր սպասում հանրությունը Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը: Ծառուկյանը հանգամանալից կերպով պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև իր քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին: Ամեն ինչ առավել քան հստակ ներկայացվեց, կարող է բացվել այն քաղաքական էջը, որը փակվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ խուսափելու համար հնարավոր արյունահեղությունից , եթե պետությունն ու հասարակությունը Գագիկ Ծառուկյանի վերադարձի կարիք կունենա: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, միանշանակ կարելի է ասել, որ հեռու չէ այն օրը, երբ քաղաքական դաշտում կրկին կհաստատվի հավասարակշռություն, իսկ հանրությունը կունենա ընտրության հնարավորություն արժանիների միջև:

 

Ինեսա Պետրոսյան