Քաղաքական դաշտում մեր մոտ դիսբալանս է, որովհետև մարդիկ վախենում են կուսակցության ներսում խոսել իրենց խնդիրներից: ՔՊ անդամը' Էդուարդ Աղաջանյանը, արեց դա ու հենց կուսակցությանում ունեցավ ըդդիմախոսներ, որովհետև նա վեր հանեց այն բացերը, որ կան իրենց ներսում, իսկ դա բնականաբար շատերին դուր չի գալու:

 


Հիմա մեր քաղաքական դաշտին, այդպիսի ելույթներ՝ ներկուսակցական ու ներանձնային շրջանակներում պետք են և հատկապես ընդդիմադիր թևում: ՔՊ-ն պարտվել է բոլոր ընտրություններում և ամենալավ արդյունքը եղել է միայն Նոր Կյանքի հաղթանակը: Եթե վարչության անդամները լավ աշխատեին, պարտությունները Գյումրիում և Վանաձորում թերևս այդքան ցավալի չէին լինի ու ստեղծված ֆեյսբուքյան ՔՊ միֆը չէր տրաքի:

 

Էդգար Խաչատրյան