Օրենսդիրը սկսեց իր հերթական քառօրյան: Նկատել եմ մի քանի թեժ արտահերթերին, որպես կանոն, հաջորդում են «բառադի» քառօրյաներ: Երկրորդ օրն է ընթանում է գաղջ ու տափուկ մի միջոցառում:

 

Երկրորդ օրն է ԱԺ-ում տիպիկ ձմեռային մթնոլորտ է. առավոտյան գալիս են աշխատանքի, արագ-արագ գրանցվում ու աճապարում նոր սեզոնը բացված խաշը վայելելու:

 

Երեկ մեկնարկած անհասկանալի ծագման օրենսդրական փաթեթների շարքի շքերթը շարունակվեց այսօր: Դահլիճը դատարկ էր և հիմա էլ դատարկ է:

 

Ոչ շշուկ, ոչ շրշյուն…

 

ԱԺ-ն մեկ նախադասությամբ նկարագրեմ հետևյալ կերպ. զեկուցում էր նույն մարդը, այնուհետև հարակից զեկույցը ներկայացնում է նույն անձնավորությունը, հարց տալիս էին դահլիճում հերթապահ մնացած մի քանի պառլամենտական. «պոստում դեժուրնի» էին Խոսրով Մելիքիչն ու Մելքումյան Միշիկը:

 

Նշեմ հետևյալը, խորհրդարանում այնքան միատոն ու ոչ շահագրգիռ քննարկումներ են, որ անգամ նյուզերում քար անտարբերություն էր այն լուսաբանելու առումով:

 

Արմեն Հովասափյան