Երեկ ամբողջ համացանցը Գագիկ Ծառուկյանի տան դիմացի երթն էին քննարկում, մեծամասնությունը ծաղրում էր այդ հավաքը: Բազմիցս ասել եմ , որ Ծառուկյանը սխալ տեղ է ծախսում իր փիառի համար նախատեսված գումարները, ավելի ճիշտ լիքը մարդիկ այդ գումարները սխալ են օգտագործում: Բայց մի հատ մեծ ԲԱՅՑ կա ստեղ, եթե Ծառուկյանը որոշի մտնի քաղաքականություն՝ երկրորդ, երրորդ, թե հինգերորդ անգամ, ցանկացած ընտրության ժամանակ կհավաքի այնքան ձայն, որ այդ ձայներով հաստատ 2-րդ տեղը կգրավի:

 

Իսկ մեր քաղաքական գործիչները ու մնացածը, այս կարևորը հարցը թողած ընել են ակցիայի մասնակիցների վրա հումորներ են անում: Ձեզ լուրջ թվու՞մ է, որ Ծառուկյանը քաղաքակնություն կվերադառնա այդ մարկանց պահանջով: Իհարկե ոչ: Թե՞ վախենում եք նրա վերադառնալուց հազարավոր ձայներ կորցնեք: Ու հաստատ կկորցնեք, որովհետև անկախ ամեն ինչից, միայն ՀՀ տարածքում բնակվող գյուղացիների մեծ մասը ձայն կտա Ծառուկյանին: Հայաստանում չկա մեկը , որ իրանից շատ բան արած լինի գյուղացիների համար: Ու ընդհանրապես, հաստատ շատ քաղաքական գործիչներից մի քանի գլուխ ավել է, ովքեր լուրջ դեմքով արդեն քանի տարի ժողովրդի դարդն են լացում, բայց տակը բան չկա:
Նենց, որ ծաղրելուց առաջ մի քիչ մտածեք, թե այդ մարդու վերադառնալը ինչպես կազդի ձեր վրա:

 

Աշոտ Ասատրյան