Մի օր նախարար Սարգսյանը սովորության համաձայն այցելում է իր հսկողության տակ գտնվող զորամասերից մեկը: Այն ժամանակ զինվորների գոտիների վրա գրված էր ՀԲ՝ հայկական բանակ: Երբ գունդը շարված է լինում շարահրապարակում նախարարը մոտենում է զինվորներից մեկին ու հարցնում՝ տղա ջան գոտիիդ վրա գրվածը ի՞նչ է նշանակում, զինվորը առանց երկար-բարակ մտածելու պատասխանում է ՝ հասնենք Բաքու, պարոն նախարար: Վազգենը ժպտում հետո շնորհակալություն է հայտնում գնդի հրամանատարին՝ դուխով զինվորներ դաստիրակելու համար: Գնդի հրամանատարն էլ այն ժամանակ գնդապետ Սեյրան Սարոյանն էր:

 

Աշոտ Ասատրյան