«2 օր է ինքս ինձ ուտում եմ, հրապարակային արտահայտվել, թե լուռ անիծել տականքի ծնունդին, քանի որ ինքս էլ ղեկավարում եմ լրագրողական դպրոց, չստացվի, թե կոնկուրենտիս ոսկորների վրա պարում եմ։

 

Ես այս պահին գրում եմ, որպես մարդ, քաղաքացի, լրագրող... լավ, 80.000 դրամի համար մարդուն կյանքից զրկել.... եթե նույնիսկ խնդիրը դուրս էր աշխատանքային ու ֆինանսական հարթությունից եւ անձնական դաշտ էր տեղափոխվել, ամեն մեկը չէր կարող դանակի մի քանի հարվածով մարդու կյանքին վերջ տար... այս պահին արդեն կասկած չունեմ, որ Էդ անասունը կամ հոգեպես անհավասարակշիռ է եղել, կամ երակներում ու գեներում մարդասպանի արյուն է հոսել...

 

Նույն տրամաբանությամբ, եթե մի օր էլ իր ղեկավարած դպրոցի էրեխեքից մեկի վրա ջղայնանար, նույն սառնասրտությամբ դանակն Էդ էրեխու կամ նրա ծնողի սիրտն էր մտցնելու... էդքան լավ տղա էիր այ ճիվաղի ծնունդ, սահման գնայիր, զենք բռնեիր, թշնամուդ սպանեիր ու ոչ այն երիտասարդին, ով մեր պետությանը պիտանի մարդ էր հաստատ։ Ուզում եմ դրան հենց բանտում սատկացնեն, արդար դատավճիռը քիչ է այս պարագայում»։
































Գայանե Փայտյան