Հոկտեմբերի 22-ին պաշտպանության բանակում հայտարարվել էր բաց դռների օր, որի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ բանակի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվեց արդեն ավանդական դարձած ծնողների հանդիպումն իրենց զինծառայող որդիների հետ:


Ծնողներին կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ընդունեցին աղ ու հացով: Այնուհետեւ վերջիններս ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ ներկա գտնվեցին կազմակերպված հանդիսավոր միտինգին, որի ժամանակ հնչած բազում ելույթներում եւս մեկ անգամ արժեւորվեց հայրենիքի պաշտպանի գործն ու բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Այնուհետեւ ծնողները շրջայց կատարեցին զորամասում, ծանոթացան իրենց որդիների սոցիալ-կենցաղային պայմաններին ու շփվեցին հրամանատարական կազմի հետ:


Ծնողների հետ նմանատիպ հանդիպումներ կազմակերպվեցին նաեւ ՊԲ բոլոր միավորումներում եւ զորամասերում:

 

Վրեժ Հովսեփյան