Ադրբեջանի բռնապետի Կրեմլյան գլխավոր բարձրախոս Եվգենի Կիսելյովին տված հարցազրույցից հետո,երբ վերջինս խոստացավ արցախահայությանը տրամադրել լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում Ադրբեջանում սկսվեց "Էստի համեցեք հայեր" օպերացիան,որին լծվեցին նաև Ալիևի մանկլավիկները...Հայերի և ադրբեջանցիների Արցախում համատեղ անվտանգ ապրելու մասին բարբաջեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը...Իսկ հիմա էլ Ադրբեջանում հայերի համար նախապատրաստված "դրախտի" մասին է դայլայլում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սահիբ Ալիևը...Վերջինիս անհոդաբաշխ և տկարամիտ հարցազրույցը սեփական և հայ հանրությանն է ներկայացրել ալիևյան կայքերից մեկը...Մեկնաբանելով Ալիևի արցապխահայությանն արած առաջարկը Ս.Ալիևը հայտարարել է."Լեռնային Ղարաբաղի անկախությունը հնարավոր է Ադրբեջանի կազմում...Այլ տարբերակի դեպքում պետք է փոփոխություններ կատարել Ադրբեջանի սահմանադրությունում...Չնայած ես կարծում եմ,որ Ադրբեջանը պետք պահպանվի որպես ունիտար պետություն..."«»


Սահիբի մտքի գոհարները հնարավոր չէ մեկնաբանել,եթե սթափ էս...Ազերի անգրագետ երեսփոխանը չգիտի,որ անկախանալ որևէ երկրի ներսում հնարավոր չէ...Ընդհանրապես,ազերիական իշխանամետ կայքը չի հասկացել,որ պատգամավոր Ալիևը կտրականապես ԴԵՄ է Իլհամ Ալիև արցախահայերին արած առաջարկին...Նա չի ցանակնում որ Ադրբեջանը դառնա ֆեդերատիվ հանրապետություն...Նշեմ,Թարթարից ընտրված սույն տգետ պատգամավորն այլ բաներ է ասել,սակայն դրանց անդրադառնալը մեծ ճոխություն կլինի նրա համար...


Իլհամ և Սահիբ Ալիևները,Մամեդյարովը և մոտական ժամանակներս "Էստի համեցեք հայեր" օպերացիայի մյուս ազերի մասնակիցները պետք է հասկանան,որ Արցախը 25 տարի էլ ԱՆԿԱԽ է և ԵՐԲԵՔ չի վերադառնա ինքնավար մարզի կարգավիճակին,որն ունեցել է ԽՍՀՄ-ի կազմում...Ադրբեջանի կողմից Արցախը շատ վաղուց է ճանաչվել,երբ Իլհամի հայրիկը՝Հեյդար բաբան, որպես Ադրբեջանի նախագահ հրամաններ էր արձակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բանակցություններ վարելու համար լիազորություններ էր տրամադրում Բաքվի պատվիրակներին...Արցախի նկատմամբ ոտնձգությունների դեպքում հայկական բանակները հավանական է Իլհամին էլ պարտադրել հայրինի օրինակին հետևել...


Հ.Գ.Չեմ զարմանա,եթե Ադրբեջանի սուլթանը մոտ օրերս "Էստի համեցեք հայեր" օպերացիան շարունակելիս գործի դնի իր զինանոցի ամենավտանգավոր զինատեսակները՝"Իսկանդեր"-ուհի Մեհրիբան խանումին,"Солнцепек" Լեյլա և "Точка У" Արզու Ալիևաներին...

 

Գագիկ Համբարյան