Փաստաբան Արսեն Մկրտչյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

 

Հարգելի փաստաբաններ և լրագրողներ, եթե ուզում եք քննարկման առարկա դարձնել ինձ փաստաբան Եզեգելյանի թոշակ շնորհելու փաստը, ապա խնդրեմ'

 

1) Փաստաբան Եզեգելյանի թոշակը ինձ շնորհվել է այո մասամբ նաև համազգեստով նկարվելու համար։ Նրանք, ովքեր նախորդ նախադասությանս մեջ ինտրիգ տեսան, թող իմանան, որ այդ նկարները անելու վայրում նույն ժամանակահատվածում տվել ենք մեկ զոհ, մեկ վիրավոր, իսկ ես կորցրել եմ լսողությանս ութսուն տոկոսը։

 

2) Գումարի չափը նշանակություն չունի, կարևորը այն է, որ որևե այլ կառույցի կամ անձի կողմից նման բան իմ համար չի արվել ու չեմ ակնկալում։ Փաստաբան Եզեգելյանի վերաբերմունքը անգին է ուշադրության իմաստով։

 

3) և ամենա կարևորը' սրանով ուզում եմ եզրափակվել։ Կարծում եմ, գոնե սոց ցանցերում այս թեմայի շուրջ չքննարկվելու իրավունքը վաստակել եմ։