Հայաստանի քաղաքական դաշտին բյուրեղացում ու մաքրություն է հարկավոր:

 

Ամեն տեսակ, մի քանի անգամ-տարած բերածներից հետո մեզ բոլորիս պետք են տղերք, որոնք ոչ մի անգամ աչքի չեն ընկել իրենց արատավոր վարքագծով, աչքի չեն ընկել տարատեսակ կեղծ օրակարգերի ենթարկվելով:

 

Մեզ պետք են գաղափարական տղերք, որոնք մեր՝ ժողովրդի մեջից են ելել ու գիտեն մեր բոլորիս խնդիրները, կարող են օրերով չքնել ու լսել հազարավոր մարդկանց խնդիրները, ու փորձեն օգնել այդ մարդկանց:

 

Մեզ նոր քաղաքական մշակույթ ա պետք, ու կարևորը պետք են մարդիկ, որոնք գաղափարակիցներ են:

 

Հարություն Մկրտչյան