Առողջ ապրելակերպ, ճիշտ սնուցում և կանոնավոր մարզանքներ ահա նյութափոխանակությունը բնական եղանակով կարգավորելու գործոնները։
Հեշտ ու ճիշտ կերպով նիհարելու խորհուրդներ եմ տալիս։

 


Առավոտյան նախաճաշ
Նյութափոխանակությունն ակտիվ չի լինում, քանի որ մեր օրգանիզմը քնած է լինում։ Վաղ առավոտյան նախաճաշելը լավագույն միջոցն է նյութափոխանակությունն ակտիվացնելու համար գիշերային հանգստից հետո։


Մարզանք
Պետք է հաճախակի ու կարճատև մարզանքներ անել, ինչպես նաև քայլել նյութափոխանակությունը կարգավորելու համար։

 


Սպիտակուցներ
Պետք է սպիտակուցներով հագեցած սնունդ ընդունել։
Կալցիում և վիտամին D
Կարցիումն ու վիտամին D ն անհրաժեշտ են նյութափոխանակության ակտիվության համար։

 


Սառը ցնցուղ
Առավոտյան սառը ցնցուղը ևս նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը։

 


Սնվել հաճախակի
Այլևս պետք չէ ճաշելու ժամերը բաց թողնել։ Խորհուրդ է տրվում օրական սնվել 3 անգամ 2 միջանկյալ ուտեստների հետ մեկտեղ կարգավորելու համար նյութափոխանակության ակտիվ գործընթացը։
Երկարատև ընդմիջումը ուտելու ժամերի միջև հակառակ ազդեցություն է ունենում դանդաղեցնելով նյութափոխանակությունը։

 


Ընդունել առողջ սնունդ
Պետք է խուսափել վերամշակված սննդից, որոնք դժվար են մարսվում։ Փոխարենը կարելի է ավելի շատ միրգ, բանջարեղեն և ձավարեղեն օգտագործել։

 


Ջրի մակարդակը
Չպետ է թույլ տալ, որ օրգանիզմը ջրազրկվի, ջրի ճիշտ ու բավարար օգտագործումը կարգավորում է նյութափոխանակությունը։

 


Բավարար քունը
Քնի կրճատումը բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա։ Անհրաժեշտ է բավականաչափ քնել օրվա ընթացքում։

 

Վրեժ Հովսեփյան