Հայրենիքը սկսվում է սահմանից, մայրաքաղաքն էլ է սկսվում սահմանից ու ընդհանրապես ամեն լավ ու հաճելի բան սկսվում է սահմանից: Սահմանին է ամենամաքուր օդը ու ամենամտերիմ զրույցը:


Ապրիլից անցավ 7 ամիս ու հիմա կարելի է հայելի դնել , որոշ վայ հայրենասերների ու ազգանունով ՅԱՆ-երի դիմաց, ովքեր ապրիլ ամսվա կեսը գոռում էին՝ վայ զինվորս, վայ բենզինս, վայ տանկի լյուլես և այլն, իսկ մյուս կեսին արդեն մոռացել էին համ զինվորին , համ բենզինը համ էլ նույնիսկ տանկի լյուլեն:


Հա, հենց մայրքաղաք Երևանի տոնին պետք է հիշեցնել սահմանի ու զինվորի մասին, անցած ու ներկա պատերազմի մասին, պետք է հիշեցնել, որ սրանից հետո էլ մեծ-մեծ չխոսան ու սութի հայրենասեր չխաղան գլխներիս: ԶԶվում եմ մեկ պահի ազդեցությամբ ապրող մարդկանցից, մեկ էլ ուրիշների համար կարծիք ստեղծելու մոլուցքով տառապողներից:

 

Աշոտ Ասատրյան