Հայաստանը (երբ ասում եմ Հայաստան նկատի ունեմ Արցախը ևս) այնքան տարածք ունի, որ հանգիստ կարող է ընդունել օտար ափերում դեգերող իր զավակներին : Խնդրում եմ մի ասեք թե մեր երկրում սպանում ու թալանում են դրա համար մարդիկ չեն վերադառնում: Պարզապես մեր աչքին հարևանի հարսը գեղեցիկ է երևում և վերջ: Համարյա չկա մի օր, որ արտերկրից Հայաստան չտեղափոխեն Հայ երիտասարդի մարմին՝ հիմնականում սպանված օտարերկրացիների կողմից:

 

Ցանկացած պետությունում, երբ պատերազմ է սկսվում , այնտեղ բնակվող Հայերի առաջին միտքը շտապ Հայաստան վերադառնալն է: Հայաստանը դարձել Աստծո նման մի բան: Երբ նեղն ենք ընկնում Հայաստանին ենք հիշում, երբ մահանում են Հայաստան են վերադառնում... Խնդրում եմ , վերադարձեք ու այս երկիրը շենացրեք, եղեք պահանջատեր ու շենացրեք այս երկիրը: Եկեք միասին պահանջատեր լինենք, միասին թև ու թիկունք լինենք ու կառուցենք հզոր Հայաստան...

 


Կարեն Հովհաննիսյան