Լուսանկարում պատկերված են Հունաստանի (Պիրեա, Աթենք) «Սիմոն Զավարյան» ազգային վարժարանի աշակերտները, ուսուցիչները և «Հայ կապույտ խաչի» հոգաբարձուների խորհդի անդամները՝ Հունաստանի դրոշի և հայկական եռագույնի ներքո: Նշենք, որ Հունաստանի «Հայ կապույտ խաչ» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1924-ին և գործում է մինչ հիմա:

 


Ահա այսպես, աշխարհի բոլոր անկյուններում, 1-ին աշխարհամարտի արհավիքից հետո ստիպված դառնալով փախստական, արևմտահայերը փորձել են ինքնակազմակերպվել և պահպանել իրենց ազգային ինքնությունը այլ պետությունների կազմում: Սակայն Սիրիայում վերջին զարգացումները գալիս են վերջնականապես ապացուցելու, որ ազգային ինքնության, նաև անվտանգության, պահպանման միակ գրավականը կարող է լինել ազգային անկախ պետականության առկայությունը: Բայց արդյո՞ք մենք կարող ենք ի վերջո ստեղծել այնպիսի մի կենսունակ պետություն, որը գրավիչ կդառնա դեպի Հայաստան իրական ներգաղթ կազմակերպելու համար:

 

Այ սա է այսօր հարցերի հարցը, և այս կարևորագույն խնդրի լուծման վրա՝ մենք արդեն 25 տարի է դեռևս դեգերումների մեջ ենք:

 

 

Ռուբեն Շուխյան