Արդեն երկար ժամանակ ա, որ բոլոր քաղաքական ուժերը խոսում են այն մասին, որ հայկական քաղաքական տնտեսական կյանքը գտնվում ա ծայրահեղ ծանր վիճակում:

 


Բոլորն այդ մասին խոսում են, և ոչ ոք չի մտաբերում թե ինչու: Բանն այն է, որ իշխանությունը իրենց ձեռքում պահող հանրապետականները ոչ մի կերպ չեն կարողանում մեր երկրի բնակչությանը գոնե նվազագույն պահանջներով բավարարեն: Ամեն օր հազարավոր մարդիկ են գնում մեր երկրից, գյուղերն ու քաղաքները դատարկվում են, և ոչ ոքի մտքով չի անցնում, որ այս ամենի պատասխանատուն հանրապետականներն են, այս ամենի պատասխանատուն սրա-նրա համար ընդդիմություն խաղացող քաղաքական աղբերն են, որ ամբիոններից գոռգոռում են, կաբինետներում տակից սիրում միմյանց:
Երեկ նայում եմ, որ Գագիկ Ծառուկյանը 5000 ընտանիքների հոգսից ազատելու համար սեփական շահը դնում է մի կողմ: Գագիկ Ծառուկյանի նման մարդուն, ով ամեն օր բարիք է ստեղծում, ամեն օր իր ստեղծած աշխատատեղերով ընտանիքներ են պահվում, նրա ղեկավարած օլիմպիական կոմիտեն 20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ բերեց: ՉԻ եղել մի դեպք, որ Գագիկ Ծառուկյանը վատ բան անի, զբաղվի թալանով, հակառակը, բոլորին օգնել է , իր հիմնադրամով հարյուր հազարավոր մարդիկ են օգնություն ստացել, ուսանող, թե բանվոր , շինարար, թե գիտնական, արվետսագետ, թե երգիչ. չկա մի ոլորտ, որտեղ Գագիկ Ծառուկյանը օգնած չլինի:

 


Հիմա, երբ երկիրը արդեն անդունդում է, երբ քաղաքական դաշտում բոլորը զրկված են հեղինակությունից, մի բան պարզ ա, որ ժամանակն ա, և պետք ա Գագիկ Ծառուկյանը վերադառնա, վերադառնա և իր ունեցած լուման ներդնի երկիրը այս ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու համար:

 

Արսեն Սանամյան