«Ամեն երիտասարդացում դեռ սերնդափոխություն չէ...

 

Այլևս պարզից էլ պարզ է, որ միայն առողջ սերնդափոխությունը կարող է փրկել դեպի անդունդը սրընթաց գլորվող մեր երկիրը: Բայց, երբ ասում ենք' սերնդափոխություն, նկատի չունենք նույն արժեհամակարգի երիտասարդացումը, կամ, որ նույնն է' հայրերին ու մայրերին իրենց ուստրերով ու դուստրերով փոխարինումը: Թալանով ապրածը չի կարող պայքարել թալանի դեմ, զոռբայությամբ կերակրվածը երբեք չի պատժի զոռբայությունը, կոմերցիոն գործարքից ծնվածն անզոր է ընդդիմանալ կոռուպցիային:

 

Սերնդափոխության էությունը գաղափարի ու սկզբունքների նորացումն է, ապրելու արվեստի արդիականացումը:
Ես երբեք վատատես չեմ եղել ու "մթություն չեմ քարոզել", բայց չեմ կարող միամիտ ու մոլորյալ չանվանել նրանց, ովքեր սերնդափոխության մեջ տարիքն են կարևորում, ոչ թե գաղափարն ու մտածողությունը:

 

Երկրին սերնդափոխություն է պետք, ինչը դեռ չունենք...»:

 

Գևորգ Պետրոսյան