Խեղճ Վանո...
-Ինչ ուզում եք ասեք, բայց լավ գրող է...
-Ինչու պարզապես՝ լավ գրող, ինքը ախր շաաատ լավ գրող է...
-էդ վախենո՞ւմ եք խոստովանել, որ ի տարբերություն որոշ փուչիկների մարդը տաղանդավոր գրող է...
-Ինչու միայն տաղանդավոր... Հենց հիմա ՙԾանր լույսն՚ եմ կարդում՝ էդ մարդը հանճար է...
Եւ այստեղ հետեւում է ֆեյսբության անխուսափելի երեւույթը՝ ցանկացած գերադրական գրահատականից հետո անպայման ինչ-որ մեկը հայտնում է իր ոչ պակաս ծայրահեղական հակառակը...
-Տո լավ, էդ ինչ սարքեցիք էդ մարդուն... էն օրը պատահաբար ձեռս ընկավ դրա գիրքը... Որպես գրող զրո է, մաքուր ԶՐՈ...
Տեսա՞ք ինչ արեցինք՝ լավ գրողից մարդուն զրո սարքեցինք... Իսկ եթե բոլորս ուղղակի համեստորեն կանգ առնեինք հենց առաջինի վրա՝ ՙլավ գրող՚, համ իրականությանը կհամապատասխաներ, համ էլ Վանոն հաստատ չէր նեղանա...

 

Արմեն Դուլյան