Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը մտածում է, որ Ադրբեջանի ժողովուրդը վստահում է Իլհամ Ալիևին և դրա համար է վերջերս տեղի ունեցած ընտրություններում ձայն տվել սահմանադրության փոփոխությանը:

 

Սերգեյ Մարկովը երևի նոր է իջել երկնքից ու ոտքերն էլ ամպոտ են, քանի որ չի իմանում, որ 21-րդ դարում ընտրությունների արդյունքով չի կարելի եզրակացություններ անել ժողովրդի ու իշխանության մասին:

 

Մարկովը նաև մի քանի պատճառ է նշել, թե ինչի հաշվին ժողովուրդը կարող է վստահել Իլհամ Ալիևին: Իհարկե այդ պատճառները շատ անիմաստ են, քանի որ դրանց կարելի է հակադարձել մի քանի անգամ շատ կետերով:

 

Իլհամ Ալիևի ղեկավարման տարիներին Ադրբեջանական զինուժը երևի տվել է ավելի շատ կորուստներ, քան Արցախյան ազատագրման ժամանակ: Հենց Իլհամն է պատասխանատուն այդքան զոհերի ու կորուստների համար, Իլհամի կատարած ռազմական սխալ գործողությունների ու կապրիզների հետևանքով տեղի ունեցավ ապրիլյան մարտերը, որը հաստատ շարքային ադրբեջանցիների սրտով չէր լինի, քանի որ այնտեղ զոհվում են իրենց երեխաները:

 

Իլհամ Ալիևի ղեկավարման տարիներին Ադրբեջանի տնտեսությունը սկսեց անկում ապրել, նավթի գների օրեցօր նվազումը մեծ խնդրի առաջ կանգնեցրեց երկրին ու Իլհամը սկսեց փնտրել նոր ուղիներ երկրի տնտեսությունը գոնե մի քանի տարի ներկայիս վիճակում պահելու համար: Սակայն անհավատալի է, թե ինչ պետք է արած լինի մի երկրի ղեկավար այդքան տարիների նավթից եկող գումարների հետ, որ մի քանի ամսվա գնային տատանումը այդպես ազդի տնտեսության վրա:

 

Իլհամ Ալիևի իր ղեկավարման տարիներին ոչ մի անգամ աչքի չնկավ Սարգսյան - Ալիև հանդիպումների ժամանակ, ոչ մի անգամ կոնկրետ ոչ մի հարց չլուծեց, ոչ մի լուրջ հայտարարությամբ հանդես չեկավ, գրեթե միշտ մնաց սեղանի անկյունում նստած, կաշկադնված երեխայի կերպարի մեջ: Ալիևի հանդիպումներից ամենատպավորիչը մնաց Էրդողանի հետ սիրալից գրկախառնությունը ու դրանից ավել ոչ մի բանի չկարողացավ հասնել:

 

Այս ամենի փոխարեն Ալիևը իր զայրույթը մեղմում է մի շարք զինվորների կյանքի հաշվին, հանդիպումներից հետո կրակոցները նպաստում են սեփական բանակի բազմաթից զինվորի մահվան: Իսկ Ալիևի համար զինվորի կյանքը գրոշի արժեք չունի: Ահա այսպիսի երկրի ղեկավարի մասին պարոն Մարկովը հայտարարում է, որ ժողովուրդը վստահում է նրան:

 

Աշոտ Ասատրյան