ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկը տարիներ շարունակ եղել է հայրենադարձության խթանումը: Հիմա, ի՞նչ կարիք կար գերատեսչության գերակա ոլորտներից մեկը հանել դնել նախարարության անվան մեջ:

 


Դա նույնն է, որ Մշակույթի նախարարության անունը փոխես դնես Մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարություն, կամ Առողջապահության նախարարության անունը դնես Առողջապահության և բժշկական սարքավորումների գնման նախարարություն:

 


Ես հակառակ առաջարկ ունեմ. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անվան մեջ կրճատել երիտասարդների մասը, միևնույն է մեր երկրում երիտասարդության շրջանում քաղաքականություն չի իրականացվում, կամ այնպես է իրականացվում, որ ոչ ոք չի նկատում:

 

Մովսես Դեմիրճյան