Մեր երկրի հարևանները՝ հատկապես Ադրբեջանը, վախեցած են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած զորահանդեսի ժամանակ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային, «Տոչկա Ու», «Սմերչ» և մյուս համակարգերի ցուցադրությունից: Եվ նրանց լրատվամիջոցները հեղեղված են նման մտահոգություններով:


Դե ինչպես չվախենան՝ նավթահորեր, նավթատարներ, գազատարներ, այլ կենսական նշանակության օբյեկտներ…
Լավ, «Իսկանդերներին», մյուս համակարգերին թողենք: Թեկուզ միայն Ադրբեջանցիները պատկերացնեն, որ Մինգեչաուրի, Ղազախի, Ջողազի, Սարսանդի ջրամբարների ջրերը միանգամից՝ միասին հեղեղեն Ադրբեջանի այդ հովտային տարածքները դա էլ հերիք է: Դե նրանք հավանաբար հասկանում են այդ ամենը և վախենում ու փաստորեն նման հանգամանքները, զորահանդեսները գուցե նաև խաղաղությու՞ն են պարտադրում Ադրբեջանին…

 

Ռոբերտ Մելքոնյան