Հայտնի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Երեկ լրագրողի հետ շատ հետաքրքիր թեմայով էինք զրուցում: Արդյո՞ք իրավունք ունի լրագրողը (ֆոտոլրագրողը, օպերատորը) լուսանկարահանում (վիդեոնկարահանում) կատարել, առանց մարդուն (լուսանկարահանվողի) զգուշացնելու և հրապարակել այդ նյութը: Այստեղ միանշանակ պատասխան չկա (դեռևս լիարժեք չեմ հետազոտել իրավական դաշտը): Չի կարելի մարդու վրա կենտրոնացած նկարահանում կատարել, բացառությամբ, եթե տվյալ անձը հանրային անձնավորություն է (դերասան, հասրակական կամ քաղաքական գործիչ): Մնացած դեպքերում պետք է վարչական պատասխանատվություն առաջացնի նման հրապարակումները: