Ֆեյսբուքի լրահոսից տեղեկացա, որ այսօր Գյումրիի տոնն է: Գյումրեցի չլինելով, ասեմ, որ երբ Եզնկայից կամ Տիգրանակերտից սկսած, ցամաքով ճամփորդում ես դեպի Երևան, ճանապարհիդ առաջին և միակ իրական քաղաքը հենց Գյումրին է, մնացյալը խոշոր գյուղեր են՝ թեկուզ և ավելի մեծաթիվ բնակչությամբ ու ավելի աշխույժ եռուզեռով:

 

Շնորհավո՛ր Քաղաքիդ տոնը, Գյումրի՛:

 

Վարդան Ոսկանյան