Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ: Այդ խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար: Կարևորը մարդու թլփատված կամ անթլփատ լինելը չէ, այլ նոր արարած լինելը: Թող Աստծու խաղաղությունն ու ողորմությունը լինեն բոլոր նրանց հետ, որոնք ապրում են այս սկզբունքի համաձայն, բոլոր նրանց հետ, որոնք նրա ընտրյալ ժողովուրդն են կազմում:

(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 6:14-16)

 

Ռուբեն Զարգարյան