Ովքեր կարծում են, որ Հայաստանում մեկ մարդու փոփոխությունով ոչինչ չի փոխվի, պետք է իմանան, որ Հայաստանում հենց մարդկանց փոխելով է, որ ինչ-որ բան կարող է փոխվել, որովհետև մենք չունենք կայացած համակարգեր, իսկ չկայացած համակարգերը /տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական և այլ/ արդյունավետ աշխատացնելու համար հենց այդպիսի նպատակներ ունեցող մարդիկ են պետք:


Սա չի նշանակում, որ նորանշանակ վարչապետն ամեն ինչ շտկելու է, բայց նշանակում է, որ շտկողը կոնկրետ մարդ է լինելու, իսկ համակարգերն իրենք իրենց չեն շտկվելու, նորմալ չեն գործելու:


Իհարկե, ամենայն հավանականությամբ, նորանշանակ վարչապետն էլ, բոլոր նոր մարդիկ էլ կառավարությունում հաշվի են նստելու այսպես կոչված «կորպորատիվ շահի» հետ և առաջնորդվելու են «յուրայիններին չվնասելու» սկզբունքով: Այդ պատճառով մենք Սինգապուր չենք դառնալու:


Բայց դառնալու ենք, մի գուցե, ավելի սոցիալական, ավելի արդար, ավելի մարդկային Հայաստան՝ այնքան, որքան մենք մեզ կարող ենք թույլ տալ:

 

Մովսես Դեմիրճյան