Փորձագետները ասում են, որ Հարավային Կովկասը ամենառազմականացված տարածքներից մեկն է: Երկրի պաշտպանության համար ծախսվող գումարները աճում են աներևակայելի արագ տեմպերով: Զորքի և զենքերի քանակը այստեղ նույնպես ռեկորդային թվերի է հասնում, դրան գումարվում է նաև հավանական պատերազմների վտանգը:

 


Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը տեղեկացնում է, որ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը վերջին 10 տարվա ընթացքում 5 անգամ ավելացրել են իրենց ռազմական ծախսերը: Ռազմական ծախսերի աճի տեմպը մինիմում 10 անգամ ավել է , քան այդ երկրների ՀՆԱ-ի աճի թվերը:
Եվրոպական երկրներում 1 միլլիոն բնակչությանը բաժին է հասնում 75 տանկ, իսկ Անդրկովկասում այդ քանակությամբ տանկերը բաժին են հասնում 100 հազար բնակչությանը: Ավելի մեծ երկրներ ինչպիսին են Ռուսաստանը, Թուրքիան և Իրան , բնակչության թվի համեմատ ավելի քիչ ռազմական տեխնիկա ունեն: Մի խոսքով Հարավային Կովկասի երկրները լցված են ռազմական տեխնիկաներով:

 


Այս վիճակը վտանգավոր է ինչպես հարևան երկրների այնպես էլ աշխարհի մյուս ծայրում գտնվող երկրների համար: Վիճակը ավելի լարվեց վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ Հայաստանը պաշտոնապես ցուցադրեց իր նոր Իսկանդեր տիպի զինատեսակը: Իսկանդերը կարող է վնաս հասցնել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իսկանդերով և Տոչկա ՈՒ-ով Հայաստանից կարելի է խոցել Մինգեչաուրի պատնեշը եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որից ահավոր կտուժի նաև Վրաստանը:

 

Աշոտ Ասատրյան