Թուրքիայի զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակման ԻՊ-ի զինյալների դեմ: Մինչ այս պահը սպանվել է ԻՊ-ի 40 ահաբեկիչ: Թուրքիան հրթիռներով, հաուբցիներով և կործանիչներով օդային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված ԻՊ-ի դիրքերին:


Սիրիայի Թունչալի շրջանում Antpq-36 ռադարների միջոցով հայտնաբերվել և խոցվել են ԻՊ-ի դիրքերը:Օդային հարվածներ է հասցվել
Բահվուրթահ, Կարդիշ, Ալ Աթհարիյահ, Ջաքքա և Իդալաթ շրջաններին, որոնք Ալ Բաբից գտնվում են դեպի հարավ-արևմուտք: Այսպիսով այն պահից, ինչ ԻՊ-ի զինյալները հրթիռակոծել են Թուրքական Քիլիս քաղաքը, Թուրքիան 474 անգամ գնդակոծել, 99 անգամ բազմակի հրթիռային կրակ է արձակել , ինչպես նաև օդային յոթ հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերեին:


Այս պահին ռազմական գործողությունները շարունակվում են:

 

Կարեն Հովհաննիսյան