1. Երեք կամ չորս անգամ վրա-վրա փռշտալ:
  2. Սողալ և չընկնել:
  3. SMS, որին երկար էիր սպասում:
  4. Արթնանալ շատ իրական մղձավանջից և գիտակցել, որ դա ընդամենը երազ էր:
  5. Կծել բուլկին կամ էկլերն այն մասից, որտեղ կրեմն է:
  6. Նստել բազմոցին երկար աշխատանքային օրվանից հետո:
  7. Պոկել նոր հեռախոսի էկրանի պաշտպանիչ շերտը:
  8. Երբ քեզ շնորհավորում են անծանոթ մարդիկ:
  9. Ձմեռային հագուստի գրպաններից փող գտնել:
  10. Երբ սառն անկողինը վերջապես տաքանում է:
  11. Հանկարծակի ճիշտ հավաքել հին ու մոռացված գաղտնաբառը:
    Картинки по запросу life
  12. Խնջույքից հետո մնացած ուտելիքներով լի սառնարան:
  13. Շրջել բարձը սառը կողմով:
  14. Արտասվել ծիծաղելիս:
  15. Կրել նոր հագուստ:
  16. Արթնանալ զարթուցիչից մեկ ժամ առաջ և գիտակցել, որ դեռ կարող ես էլի քնել:
  17. Հանկարծակի հանդիպել մանկության ծանոթ ու հարազատ հոտի:
  18. Փշաքաղվել լավ երաժշտությունից:
  19. Ամբողջ օրը լսել այն երգը, որը հավանել ես:
  20. Քրքրել մանկության խաղալիքների արկղը:
  21. Պառկել և լսել, թե ինչպես է անձրևը հարվածում պատուհաններին: