Բոլորս կենտրոնացել ենք զենքերի ու դրանց տեսակների վրա ու աչքաթող ենք արել զորքը: Ու՞մ է պետք երկաթի կտորները, անկախ չափսերից ու ձևից, եթե բանակում կռվող զինվոր չլինի: Անշունչ առարկաներ են աշխարհի բոլոր զենքերը, կրակում են այնտեղ, որտեղ ուղղություն տաս, իսկ այդ ամենը կատարում է զորքը, բանակը, զինվորը, սպան:

 

Իմ համար կարևորը հրապարակում կանգնած այս զորքն է, հետո նոր մնացած տեխնիկաները, քանի որ առանց նրանց այդ տեխնիկաները ժանգոտվելու էին: Մենք ապրիլ ամսին տեսել ենք ադրբեջանական բանակի կրակած արկերի վիճակը ու հասկացել ենք, որ կարևորը մարտունակ զինվորն է, մնացածը փողի ու ժամանակի խնդիր է:

 

Աշոտ Ասատրյան