Խորասանյանների տունը Աբովյան փողոցում… Այս շենքը՝ Հին Երևանի ևս մեկ կորսված վկան է. Խորասանյանների առևտրային տունը տեղակայված էր Աբովյան (Աստաֆյան) փողոցի վրա, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմացը, ներկայիս «Անի» հյուրանոցի տեղում: Քանդվել է 1960-ական թվականներին: Շենքը կառուցվել էր 20-րդ դարի սկզբին՝ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով և համարվում էր տաղանդաշատ երևանյան ճարտարապետի լավագույն գործերից մեկը:

 


Ներկայացնենք որոշ տեղեկություններ այդ շենքի սեփականատերերի վերաբերյալ: Հակոբ Խորասանյանը 1-ին դասի վաճառական էր, զբաղվում էր կտորեղենի և երկաթյա իրերի առևտրով: Կինը, Շամիրամը, սերում էր Մամիկոնյան իշխանական տոհմից, իսկ դուստրը՝ Վերգինեն, ավարտել էր Բեռլինի համալսարանը և Երևանում ճանաչված բժշկուհի էր: Նշենք, որ Խորասանյանների տան առաջին հարկում գործում էր խանութ և բժշկական կաբինետ:

 

Ռուբեն Շուխյան