Անգամ Հայաստանի առաջին Հանրապետության անկումից և անկախության կորստից հետո էլ (1920, դեկտեմբեր) տարբեր երկրներում դեռ շարունակում էին գործել առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնք միջազգային ճանաչում ունեցող հայկական անձնագրեր (անցագրեր) էին տրամադրում հայազգի քաղաքացիներին:

 

 


Ներկայացնենք մի ուշագրավ փաստաթուղթ՝ մասնավոր հավաքածուից. Հայաստանի Հանրապետության անցագիր (passeport)՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով, տրված 1922 թ. սեպտեմբերի 28-ին Սեդրակ Կարասիմոնյանին, ծնված՝ Կեսարիայում, ժամանակավորապես բնակվող Կ.Պոլսում, 52 տարեկան, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին՝ կնոջը և երեք դուստրերին: Անցագիրը տրված է Հայաստանի Հանրապետության կառավարության Կ.Պոլսի դիվանագիտական ներկայացուցչության կողմից:

 

Փաստաթղթի վրա գրված է. «Խնդրում ենք բարեկամ և դաշնակից Պետությունների քաղաքացիական և զինվորական իշխանություններից ազատ անցը տալ»՝ այնուհետև նշված են այդ հինգ անձերի անունները: Անցագիրը հաստատված է համապատասխան կնիքներով և պատասխանատու պաշտոնյաների ստորագրություններով:

 

 

 

Ռուբեն Շուխյան