Ղուկաս Վանանդեցու 18-րդ դարավերջի հայկական աստրոլաբը... Հրատարակիչ և գիտնական Ղուկաս Վանանդեցին հեղինակել է բազմաթիվ փիլիսոփայական, կրոնական, աշխարհագրական, տնտեսագիտական երկեր և դասագրքեր։ Դրանց մի մասը տպագրվել է Ամստերդամի հայկական տպարանում։ Մասնավորապես, նա տպագրել է «Բանալի Համատարածի աշխարհացույցի» (1696) աշխատությունը, որը հայկական առաջին տպագիր քարտեզի՝ «Համատարած աշխարհացույց»-ի ուսումնական ուղեցույցն է հանդիսանում:

 

Ղուկաս Վանանդեցին պատրաստել է նաև հայերեն նշագրված աստղագիտական-գեոդեզիական գործիքներ՝ աստրոլաբեր, որի մի օրինակը պահպանվում է Բյուրականի աստղադիտարանում (նկարը՝ Andin. Armenian Journey Chronicles ֆեյսբուքյան էջից): Աստրոլաբով որոշվում էին երկնային մարմինների կոորդինատները, համաստեղությունների և արեգակի դիրքը, տեղի աշխարհագրական լայնությունը, օրվա ժամը, գիշերվա ու ցերեկվա տևողությունները։


---
Ղուկաս Վանանդեցի. հայտնի է նաև որպես Ղուկաս Նուրիջանյան, ծնվել է մոտ 1650-ականների սկզբներին Վանանդ գյուղում (այժմ՝ Նախիջևանում), մահվան թվականն անհայտ է: 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի առաջին քառորդի հայ մատենագիր, թարգմանիչ, փիլիսոփա, գրահրատարակիչ, մշակութային գործիչ, դպիր։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա 1679-82 թթ. ուսումը շարունակել է Հռոմի Ուրբանյան վարժարանում։ 1690-ին Ամստերդամում միացել է իր ազգական, տպագրիչ Մատթեոս Վանանդեցուն և գործուն մասնակցություն ունեցել հայկական տպարանի աշխատանքին։

 

Ռուբեն Շուխյան