Թուրքական ռազմական ուժերը, որնք մտել են սիրիական Ջարաբլուս քաղաքը, օգոստոսի 25-ի ուշ երեկոյան սիրիացի քուրդ զինյալների կողմից ենթարկվել են հրետանային կրակի:
Թուրքական ուժերը անցել են հակահարվածի և սկսվել է հրետանային կրակ թուրքական ուժերի և ժողովրդական պաշտպանության բաժինների (YPG) միջև: YPG-ին հաջողվել է մոտենալ Ջարաբլուսից 40 կմ դեպի հյուսիս գտնվող Մանբիժ քաղաքին , որից հետո ազդարարել են, որ շարունակում են առաջընթացը՝ նպատակ ունենալով մոտենալ Ջարաբլուսին: Սիրիական քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD), որի զինված թևն է հանդիսանում YPG-ն, նախապես հայտարարել էր, որ իրենք սկսում են պայքարը ինչպես ԻՊ-ի այնպես էլ ագրոսօր Թուրքիայի դեմ:

 


Թուրքական զորքերը այսօր առավոտյան, ժամը 06:00-ից կրակ են բացել YPG դիրքերի ուղղությամբ, որոնք արդեն մոտեցել են Ջարաբլուսին: Չնայած ԱՄՆ-ն կոչ էր արել քրդական աշխարհազորայիններին, որ նահանջեն, սակայն քրդերն անցել են հարձակման:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օգոստոսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, քննարկելով քրդական ուժերի դուրս բերման հարցը տարածաշրջանից: Քերին համաձյնություն էր տվել, որ PYD / YPG ուժերը դուրս կգան դեպի Եփրատի աջ ափ, սակայն հեռախոսազրույցից հետո, մի քանի ժամ անց, քրդական ուժերը լուրջ հակահարվածներ են սկսել հասցնել թուրքական ուժերին:

 


Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը քիչ առաջ դիմել է ԱՄՆ ղեկավարությանը ասելով, որ իրենք ունեն ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն , որով ԱՄՆ-ի հովանավորչությունը վայելող PYD / YPG ուժերը չպետք է անցնե Եփրատից արևմուտք և խանգարեն թուրքական ուժերին, սակայն կարծես թե պայմանավորվածությունը խախտվում է:

 

Կարեն Հովհաննիսյան