Կյանքի իմաստնությունն այն է, որ տաս, այլ ոչ թե ստանաս: Մեծամասնությունն այդ սխալը թույլ է տալիս: Ուրախություն պարգևում է աշխատանքը, այլ ոչ թե դրա դիմաց տրվող վճարը, խաղը, այլ ոչ թե շահումը: Սիրահարները հաճույք են զգում զիջելով, այլ ոչ թե իրենցը պահանջելով:

 

Մայրության պսակը ցավն է: Մենք նախանձելի դիրքի ենք հասնում՝ զոհաբերելով անհոգությունն ու պարզությունը, փառասիրական ծրագրեր ենք հղանում՝ դրանց նվիրելով մեր ողջ միտքն ու աշխատանքը, բայց իրականում փայփայում ենք սեփական սնափառությունը: Արարել, այլ ոչ թե տիրել՝ սա է կյանքի աղը:
ՋԵՐՈՄ Ք. ՋԵՐՈՄ
«Նրանք և ես» գրքից

 

Հովիկ Չարխչյան