Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Դատավորը հարց է տալիս 24 օր հացադուլի մեջ գտնվող մեղադրյալ քաղաքական գործչին, թե եթե ազատ արձակի, արդյո՞ք շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը:

 

Պատասխանն իհարկե ակնհայտ է։

 

Խորհրդակցական սենյակից վերադառնալով, դատարանը որոշում է մերժել վերաքննիչ բողոքն ու քաղաքական գործիչը շարունակում է մնալ կալանավորված վիճակում։

 

Իմ կողմից հատուկ շնորհակալություն դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանին անկեղծության համար, մարդը մեկ հարցով ամեն ինչ ապացուցեց...»