Газета.ру-ի տեղեկություններով օգոստոսի 31-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինը կմեկնի Անթալիա՝Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հետ Թուրքիայի և Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականների ընկերական հանդիպումը դիտելու...Սա ՌԴ նախագահ Վ.Պուտինի առաջին այցն է Թուրքիա անցյալ տարվա նոյեմբերի 24-ից հետո,երբ Սիրիայի օդային տարածքում թուքական ռազմական օդանավը խոցեց ռուսական СУ-24-ը,որից հետո ռուս-թուրքական հարաբերությունները մոտ 7 ամիս ճգնաժամի մեջ էին...

 


Սա Պուտինի պատասխան այցն է Թուրքիա...Օգոստոսի սկզբին Թուրքիայի առաջնորդը Սանկտ Պետերբուրգում "նոր էջից" սկսեց ռուս-թուրքական հարաբերությունները...

 


2008 թ-ին նախաձեռնված հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվեց...Հետաքրքի՞ր է,ռուս-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության արդյունքները որքան կպահպանվեն...

 

Գագիկ Համբարյան