Մինչ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են ահաբեկչական կառույցների վերջին ջղաձգումների ու դրանց վախճանի մասին, Թուրքիան կքում է ահաբեկչությունների նոր ալիքի տակ: Թուրքիայի փոխվարչապետ Մ. Շիմշեքը Գազիայնթեփի ահաբեկչությունից հետո հայտարարել է, որ դրանք ահաբեկչական կառույցների վերջին ջղաձգումններն են:

 

Որքան թուրքական իշխանությունները վստահորեն հայտարարում են ահաբեկչություններին վերջ տալու մասին, դրանք էլ ավելի են ահագնանում:

 

Առջևում դեռ Թուրքիային լրջագույն խնդիրներ են սպասվում, իսկ ահաբեկչական գործողությունները, որոնք արդեն բնականոն երևույթ են դարձել, էլ ավելի են ահագնանալու: Վերջին 8 ամիսների ընթացքում Թուրքիայում իրականացված ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել ավելի քան 500 մարդ, վիրավորվել՝ մոտ 3000-ը:

 

Լևոն Հովսեփյան