Վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն աշխարհի ռեկորդ սահմանեց՝ երկամարտի 473 կգ․ արդյունքով։ Շնորհավորում եմ մեր հարևաններին!

 

Բայց շատերի մոտ կասկածներ առաջացան, որ դոպինգ է օգտագործել, մանավանդ իրոք չափից վեր ակտիվ էր, անգամ պարգևատրման ժամանակ։ Եթե պարզվի, որ դոպինգ է օգտագործել, Գոռ Մինասյանի արծաթը կդառնա ոսկի, Ռուբեն Ալեքսանյանի 4-րդ տեղն էլ՝ բրոնզ։ Բայց, տեսնելով, թե երեկ ոնց իրենց պահեցին մրցավարները Միհրանի հանդեպ, չեմ զարմանա, որ դոպինգ թեստն այսպես անցնի․
-Դոպինգ օգտագործե՞լ ես։
-Չէ
-Երդվա
-Հորս արև չեմ արել։
-LAAAAV 

 

Ալբերտ Ունուսյան